ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Բլից-նիստ՝ գործադիրում

Բլից-նիստ՝ գործադիրում
07.11.2013 | 17:17

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի ուշադրության կենտրոնում կենսաթոշակներն էին։ «Ինչո՞ւ է ուշացել կենսաթոշակների տրամադրումը»,- հարցրեց վարչապետը, ինչին ի պատասխան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացրեց, թե ուշացումներ չկան, ուղղակի օրերի դասավորվածությունն է եղել պատճառը։ Նոյեմբերի 7-ի նիստը, ի դեպ, բացառիկ էր իր տևողությամբ՝ ընդամենը 45 րոպե։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ